ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Համընդհանուր հայտարարագրումը ենթադրում է կատարյալ, անխոցելի իրավական կարգավորում

Համընդհանուր հայտարարագրումը ենթադրում է կատարյալ, անխոցելի իրավական կարգավորում
02.02.2025 | 10:06

«Եկամուտների պարտադիր հայտարարագրում» և «ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրում» արտահայտությունները իրականում չունեն որևէ օրենսդրական հիմք, դրանք զուտ կենցաղային բառեր են և, թերևս, միտված են պաշտոնական աղբյուրների միջոցով մեծ հաշվով քողարկելու իրական միտումը. խոսքը հենց հարկային գանձումներին անմիջականորեն միտված հաշվարկների մասին է՝ «եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր)» (ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդված)։ Հասկանալի է, որ «հարկ» բառը զուտ քաղաքագիտական տեխնոլոգիայի տեսանկյունից շահեկան չէ, բայց դրանից էությունը չի փոխվում։ Այս գրառմամբ դեռ չեմ անդրադառնում համընդհանուր վերահսկողության հեռահար նկրտումներին, ինչն էլ ավելի աղետալի երևույթ է։

Համընդհանուր հայտարարագրումը գուցե այդչափ խնդրահարույց չլիներ, եթե այդպիսի քայլի դիմելու համար հնարավորինս նախապես պարզեցվեր ողջ համակարգը, հստակ կանոնակարգվեին դրամական փոխանցումների առանձնահատկությունները, էլեկտրոնային կառավարման բացակայության պարագայում չգայթակղվեին անթաքույց անհամաչափ պարտավորություններ ամրագրելով, չդիմեին միջազգային փորձին անծանոթ խրթին, բազում իրավական կոլիզիաների տեղիք տվող և որևէ դրական արդյունք չերաշխավորող լուծումների։

Ի դեպ, պաշտոնական հետքայլերը, այդ թվում՝ ժամկետները հետաձգելը, հայտարարագրման ենթակա գումարի սահմանները մեծացնելը և այլն, ևս կատարվում է տարերային և սիրողական հարթությամբ։ Վերջին հաշվով, դրանք բացառապես օրենսդրական կարգավորման հարցեր են, ուստի հընթացս զիջումների մասին հնչած հայտարարությունները չունեն որևէ իրավական արժեք։

Հարգելիներս, համընդհանուր հայտարարագրումը բարդ համակարգ է, այն ենթադրում է կատարյալ, անխոցելի իրավական կարգավորում, պատշաճ վարչարարության մշակույթ և ներուժ, իսկ դրանց բացակայությունը անխուսափելիորեն հանգեցնելու է ամբողջական քաոսի. վերջին հաշվով՝ այս ամենը նաև հսկայական վարչական բեռ է լինելու առանց այն էլ ոչ խելամիտ չափանիշներով ծանրաբեռնված պետական ապարատի համար։ Սա այն դեպքը չէ, երբ ասում են՝ «Ուզում էինք, որ ավելի լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ», քանզի կստացվի ավելի վատ։ Բնավ ամոթ չէ, հարկ է ողջամտորեն առկախել այս ինստիտուտը, ներգրավել կարող ուժերի և նախաձեռնել համալիր ու կատարյալ լուծումներ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3249

Մեկնաբանություններ